Շիրակը հրաժարվում է մասնակցել խաղին. պահանջում են Հայրապետյանի հրաժարականը

22:05 19.05.2018

«Շիրակը» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպմանը։

«Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են». մեջբերում ակումբի հայտարարությունից։

Շարունակությունը՝ ստորև.

«ՀՖՖ բոլոր պաշտնոատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են «Շիրակի» միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո «Շիրակը» կվերադառնա առաջնություն»։

Share |

Լրահոս