Ռեալի ավելի քան 2000 երկրպագու հրաժարվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմսերից

13:17 20.05.2018

«Ռեալի» ավելի քան 2000 երկրպագու ստիպված է եղել վերադարձնել Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Լիվերպուլի» հետ խաղի տոմսերը, որը կկայանա Կիևում, հայտնում է «AS»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, սա պայմանավորված է Ուկրաինայի մայրաքաղաքում Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման ժամանակահատվածում տների վարձակալության բարձր գներով:

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» վերադարձրած տոմսերը հանել է վաճառքի:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև կկայանա մայիսի 26-ին Կիևի «Օլիմպիական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս