Բրիտանական BBC-ն Եվրո-2020-ի խմբային փուլի արդյունքներից հետո հրապարակել է լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Նշվում է, որ լավագույնների շարքում են ընդգրկվել միայն այն ֆուտբոլիստները, ովքեր մրցաշարի խմբային փուլի առնվազն երկու խաղերում նվազագույնս 60 րոպե են խաղացել:
Լավագույնների թվում են Դանիայի հավաքականի երկու ներկայացուցիչներ, երկու խաղացողներ Բելգիայից և երեք խաղացողներ` Իտալիայի ազգային հավաքականից: