Արցախը շնորհավորել է Լոռիին Առաջին խմբի առաջնության չեմպիոնությունը նվաճելու առթիվ

16:45 22.05.2018

«Արցախ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Վանաձորի «Լոռիին»` Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոնությունը նվաճելու առթիվ.

«Արցախի» ողջ անձնակազմը շնորհավորում է «Լոռի ՖԱ»-ին 2017-18 թթ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն դառնալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնում ողջ մրցաշրջանի ընթացքում թեժ մրցակցության համար։

Կհանդիպենք Բարձրագույն խմբում»,- ասվում է «Արցախի» մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Արցախն» ընթացիկ առաջնության արդյունքներով նվաճել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը:

Share |

Լրահոս