Յուվենտուսն ու Չելսին հնարավոր է ֆուտբոլիստների փոխանակում կատարեն

22:06 22.05.2018

«Յուվենտուսը» ցանկանում է թարմացնել թիմի հարձակման գիծը, այս մասին գրում է «Premium Sport»-ը:

Թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո եկել է այն մտքին, որ թիմը պատրաստ է վաճառել Պաուլո Դիբալային, Մարիո Մանջուկիչին և Գոնսալո Իգուայինին: Ըստ աղբյուրի Իգուայինին գնելու հիմնական ֆավորիտը «Չելսին» է, որն իր հերթին պատրաստ է թուրինյան ակումբին վաճառել Մորատայի իրավունքները: Այս գործարքում շատ մեծ դեր կունենա Անտոնիո Կոնտեի մնալ-չմնալու հարցը:

«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել Մորատային, ով 2014-ից 2016 թվականներին հանդես է եկել «ծեր սինյորայի» կազմում:

 

Share |

Լրահոս

Loading...