«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Ջարեդ Դադլին հայտարարել է, որ իր թիմակից Լեբրոն Ջեյմսը ավելի է արժանի այս մրցաշրջանում MVP (ամենաարժեքավոր խաղացող) կոչմանը, քան Յանիս Ադետոկումբոն («Միլուոկի Բաքս»)։
«Ով է արժանի MVP կոչմանը այս մրցաշրջանու՞մ։ Երկուսն էլ արժանի են։ Կարծու՞մ եմ ես, որ Լեբրոնը ավելի արժանի է։ Այո՛։ Կարծու՞մ եմ ես, որ Յանիսի վիճակագրությունը ավելի լավն է։ Այո՛, բայց MVP-ն պարտադիր չէ ստանա նա, ում վիճակագրությունը ավելի լավն է։ Ահա թե ինչու նախապատվությունը տալիս եմ Լեբրոնին։
Յանիսի վիճակագրությունը ավելի լավն է, բայց Լեբրոնը շատ օգտակար է եղել այս մրցաշրջանում»,-Դադլիի խոսքն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանը կարող է չվերսկսվել ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման մեծ տեմպերի պատճառով։