Ռամոսը ՉԼ-ի եզրափակչից հետո նկատողություն է արել Ռոնալդուին

15:22 27.05.2018

«Ռեալի» ֆուտբոլիստները գոհ չեն մնացել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` իր ապագայի մասին ՉԼ-ի եզրափակչից հետո ասված խոսքերից (3:1):

Խաղից հետո պորտուգալացին ակնարկել է, որ կարող է հեռանալ «Արքայական ակումբից».

«Ես ինձ շատ լավ եմ զգացել Մադրիդում, բայց չեմ կարող երաշխավորել որ ևս մեկ մրցաշրջան կանցկացնեմ «Ռեալում»:

Մոտ օրերս ես ամեն ինչի մասին կխոսեմ»,- ասել էր Ռոնալդուն:

«Marca»-ի տեղեկություններով, «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հանդերձարանում նկատողություն է արել 33-ամյա հարձակվողին` ընդգծելով, որ նման հայտարարությունները նախ պետք է արվեն թիմի ներսում, իսկ հետո` հրապարակայնորեն:

«Ռեալի» մյուս ֆուտբոլիստները համաձայնել են Ռամոսի հետ` համարելով ,որ Ռոնալդուն ճիշտ տեղ և ժամանակ չի ընտրել նման հայտարարություններ անելու համար:

Պարբերականը գրում է, որ Ռոնալդուն հետևյալ կերպ է պատասխանել թիմակիցներին. «Եթե ես գոլ խփած լինեի, նման բան չէի ասի»:

Սակայն, որոշ ժամանակ անց, պորտուգալացին գիտակցել է իր սխալն ու լսել ակումբակիցներին:

Share |

Լրահոս