614-863. Armsport.am-ում քվեարկածների մեծամասնությունը սխալվեց

12:19 27.05.2018

«Armsport.am»-ը ներկայացնում է Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ անցկացված հարցման արդյունքները:

«Ո՞ր թիմը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը» հարցմանն ընդհանուր առմամբ 1477 օգտատեր է մասնակցել, որոնց մեծամասնությունը հավատացել է «Լիվերպուլի» հաղթանակին (863):

«Ռեալի» հաղթանակի օգտին քվեարկել է 614 երկրպագու:

Նշենք` ՉԼ-ի եզրափակչի վերաբերյալ իրենց կանխատեսումներն էին արել նաև մեր խմբագրակազմի անդամները: Հետաքրքրական է, որ մեր աշխատակազմից 3-ը` Արման Առաքելյանը, Գևորգ Հակոբյան և Սուրեն Սուքիասյանը ճիշտ էին գուշակել հանդիպման հաշիվը:

Հիշեցնենք` «Ռեալը» Կիևում 3:1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին» և երրրոդ տարին անընդմեջ դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Share |

Լրահոս

Loading...