Հայաստան-Մալթա. Armsport.am-ում քվեարկածների գերակշիռ մասը հավատում էր հաղթանակին

14:29 30.05.2018

Հայաստանի ազգային հավաքականը երեկ` մայիսի 29-ին, Ավստրիայում ընկերական խաղ է անցկացրել Մալթայի ընտրանու հետ և այն ավարտվել ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հետաքրքրական է, որ «ArmSport.am»-ի` խաղից առաջ անցկացված հարցմանը մասնակցած 1029 օգտատերերից միայն 69-ն էր կանխատեսել, որ խաղը կավարտվի ոչ-ոքի հաշվով:

Մեր կայքում քվեարկածների գերակշիռ մասը` 890 օգտատեր, հավատում էր Հայաստանի հավաքականի հաղթանակին, իսկ 70 հոգի կարծում էր, որ մեր ընտրանին պարտություն կկրի:

Հիշեցնենք` ևս մեկ ընկերական հանդիպում մեր ընտրանին կանցկացնի հունիսի 4-ին` մրցելով Մոլդովայի հետ:

Այդ խաղի վերաբերյալ «ArmSport.am»-ը նոր հարցում է անցկացնում: Քվեարկել կարող եք կայքի աջ հատվածում:

Share |

Լրահոս

Loading...