Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիայի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Եթե դուք հարցնում եք ինձ հաջողակ մարզիչ լինելու մասին, ուրեմն դուք հավատում եք, որ ես հաջողակ մարզիչ եմ։ Ես ընդունում եմ դա։ Ես կարող եմ միայն շնորհակալ լինել թիմին աշխատանքի համար։
Ռամոսը օրինակ է ծառայում բոլորին, թե ինչպես է պետք աշխատել ապաքինման վրա։ Նրա ու Բենզեմայի վիճա՞կը։ Ես ոչինչ չեմ կարող ասել։ Դուք վաղը կտեսնեք, թե ով կխաղա։
Վալվերդե՞ն։ Ես ափսոսում եմ նրա համար։ Նա իր աշխատանքով ապացուցել է, որ լավ մարզիչ է։ «Ռեալի» ու «Բարսելոնայի» պես թիմերում այդպես է, ու սա երբեք չի փոխվելու։ Եթե ես հիմա պարտվեմ մեկ-երկու խաղ, ինձ դարձյալ կսկսեն քննադատել»,-Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը։