Զիդան. Հիմա մտադիր չեմ որևէ այլ ակումբ գլխավորել

16:01 31.05.2018

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով այսօր հայտարարել է ակումբից հեռանալու մասին, պատմել է իր որոշման և ապագայի հետ կապված ծրագրերի մասին.

«Ինչպես ասաց նախագահը, հնարավոր է, մենք իսկապես հրաժեշտ չենք տալիս: Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում կլինեմ այս ակումբի կողքին:

Որոշ մարդկանց համար այս որոշումն իմաստ չունի, բայց ինձ համար` ունի: 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալի» բոլոր երկրպագուներին իրենց սիրո և աջակցության համար: Մրցաշրջանի ընթացքում մենք դժվար իրավիճակներ ենք ունեցել, երբ չենք կարողացել ցույց տալ մեր լավագույն խաղը, բայց երկրպագուները աջակցում էին մեզ, ինչը մեզ ավելի ուժեղ էր դարձնում:

Այս ակումբը միշտ ձգտում է  ավելիին: Մենք միշտ ավելիին էինք ձգտում, և ես չէի կարողանում իմ ֆուտբոլիստներից ավելին պահանջել:Հիմա ժամանակն է, որ ֆուտբոլիստները հանդերձարանում նոր ձայն լսեն: 

Թիմում արդեն գիտեն իմ որոշման մասին: Անհատապես յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ չեմ շփվել, բայց բոլորը տեղյակ են և հաղորդագրություն են ստացել:

Հիմա մտադիր չեմ որևէ այլ ակումբ մարզել և չեմ փնտրում որևէ այլ տարբերակներ»,- ասել է Զիդանը:

Share |

Լրահոս

Loading...