Հայտնի է Ռեալը գլխավորելու հիմնական թեկնածուն

20:12 31.05.2018

Հայտնի է դարձել, թե ով կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը» Զինեդին Զիդանի հեռանալուց հետո:

Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Պակո Գոնսալեսը, մադրիդցիների ղեկը ստանձնելու գլխավոր հավակնորդը «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: 46-ամյա մասնագետը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:

Նշվում է, որ Պոչետինոն ցանկություն ունի լքել ակումբը, եթե առաջարկ ստանա «Ռեալից» կամ ՊՍԺ-ից: Փարիզյան ակումբն արդեն գլխավորել է Թոմաս Տուխելը:

Չնայած այս խոսակցություններին, Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ դեռևս պատրաստ չէ քննարկել նոր մարզչի նշանակման հարցը

Share |

Լրահոս