Մոուրինյու. Մխիթարյանը գիտակցում էր, որ պատրաստ չէ այդ իրականությանը

11:19 04.06.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կանոնավոր կերպով չէր խաղում մանկունիացիների կազմում և ինչպես արդյունքում տեղափոխվեց «Արսենալ».

«Որքանո՞վ է դժվար թիմում պահել խաղացողներին, ովքեր հիմնական կազմում դաշտ դուրս չեն գալիս. դժվար չէ, այլ` անհնար է:

Հիմնական կազմում տեղ չունենալու վերաբերյալ ֆուտբոլիստի արձագանքը կախված է նրա բնույթից:

Այն թե, ինչպես Մխիթարյանը դրան արձագանքեց, տարբերվում է մյուս խաղացողներից: Մխիթարյանը գիտակցում էր, որ պատրաստ չէ այդ իրականությանը, ընդ որում` ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեբանորեն և ոչ էլ` մրցակցության տեսանկյունից:

Նրա համար դժվար էր հարմարվել ինտենիսվության այդ մակարդակին, քանի որ խաղերի միջև շատ կարճ ժամանակ կար և այդ կարճ ժամանակահատվածում նրա օրգանիզմի համար էլ վերականգնվելը բարդ էր»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:

Հիշեցնենք` Մխիթարյանը հունվարին է համալրել Լոնդոնի «Արսենալի» շարքերը:

Share |

Լրահոս