Կասորլան վերադարձել է Վիլյառեալ

17:11 05.06.2018

Լոնդոնի «Արսենալի» նախին կիսապաշտպան Սանտի Կասորլան պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, որի կազմում նա արդեն հանդես է եկել 2003-2006 և 2007-2011 թվականներին:

Այս մասին հայտնում է իսպանական ակումբի «Թվիթերի» պաշտոնական էջը:

«Այսօր մենք ցանկանում ենք առանձնահատուկ նորություն հայտնել. ժամանակն է ողջունելու մեր երկրպագուների համար շատ թանկ մեկին:

Բարի վերադարձ, Սանտի Կասորլա»,- ասվում է «Վիլյառեալի» տարածած հաղորդագրության մեջ:

 

Share |

Լրահոս

Loading...