Ռաֆայել Նազարյանը գլխավորեց Արցախը

13:33 05.06.2018

«Արցախի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Փորձառու մասնագետը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, գլխավորել է Հայաստանի երիտասարդական ընտրանին, «Փյունիկը» և «Բանանցը»։

Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Տոբոլը»։

Հիշեցնենք, որ «Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնից փոխադարձ համաձայնությամբ հեռացել էր Արմեն Սանամյանը:

Share |

Լրահոս