Բելառուսի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում «Դինամո Բրեստը» 1:0 հաշվով հաղթելով «Վիտեբսկին»՝ ապահովել է չեմպիոնությունը։
Ակումբին չեմպիոնության կապակցությամբ շնորհավորել է Դիեգո Մարադոնան, ով 2018-ին այցելել էր Բրեստ ու դարձել էր թիմի ներկայացուցիչը։
«Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ «Դինամոյի» ֆուտբոլիստներին, երկրպագուներին, մենեջերներին ու մարզչական շտաբին չեմպիոնության կապակցությամբ Բելառուսի առաջնությունում»,-գրել է Մարադոնան Instagram-ում և արդեն ռուսերենով ավելացրել․
« Мои поздравления!» (Իմ շնորհավորանքները)։