Նաինգոլան. Ցանկանում էի ներել հորս, բայց նա փող խնդրեց և երես թեքեց ինձնից

22:08 06.06.2018

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը կիսվել է մանկությունից ունեցած հիշողություններով.

«Ընտանիքում մենք երեք երեխա էինք: Հայրս լքել էր մեզ, իսկ մայրս պետք է վճարեր պարտքերը:

Նա 1300 եվրո էր վաստակում՝ աշխատելով օրական 10 ժամ: Մենք ամեն շաբաթ օրը երեք անգամ միևնույն բանն էինք ուտում, կարող էինք մեկ ամբողջ ամիս չունենալ էլեկտրականություն:

Իտալիա տեղափոխությու՞նը. Ես չէի կարողանում այլևս տանը մնալ: Ցանկանում էի վերադառնալ կես տարուց, բայց եղբայրս համոզեց ինձ մնալ: «Պեսկարայում» ես 1400 եվրո էի վաստակում և 500 եվրոն ուղարկում էի մորս:

Ինչ վերաբերում է հորս, ապա 4 տարի առաջ ես մեկնեցի Ինդոնեզիա, որպեսզի նրան ևս մեկ հնարավորություն տամ: Ցանկանում էի ներել նրան, բայց նա գումար խնդրեց և նորից երես թեքեց ինձնից»,- Նաինգոլանի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Share |

Լրահոս