Վարդան Մինասյան. Ես ուզում էի ֆուտբոլիստների աչքերում կրակ տեսնել. տեսա

12:12 07.06.2018

Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել Ավստրիայում անցկացրած ընկերական խաղերը Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ:

«Նախևառաջ պետք է ասեմ, որ մենք երկու հավաք էինք նախատեսել անցկացնել, բայց այստեղի հավաքը ցավոք չկայացավ: Ցանկանում էինք թիմին ներկայացնել մեր փիլիսոփայությունը, այն, թե ինչպես ենք ցանկանում խաղալ:

Ցանկանում էինք նաև երկու սխեմա մշակել, ինչպես նաև պատկերացում կազմել մեր բոլոր նորեկների մասին:

Այս առումով կարող եմ ասել, որ թիմն ինձ համար 70%-ո նոր էր: Ես պետք է հիմնվեմ ֆուտբոլիստների որակի և ցանկության վրա, ու շատ հարցերի պատասխան ստացա այս հավաքի ընթացքում: Ցանկանում էի կրակ տեսնել ֆուտբոլիստների աչքերում, ցանկություն տեսնել:

Դրական տեղաշարժ եմ տեսել մեր հավաքականի մոտ: Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնի: 8 խաղ ենք անցկացնելու, որոնք բոլորն էլ խաղալու ենք հաղթելու համար, 8 փոքր եզրափակիչ ենք անցկացնելու: Ոչ մի այլ արդյունք չի կարող գոհացնել մեզ»,- ասել է Վարդան Մինասյանը:

Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսն` ուղիղ հեռարձակմամբ.

Share |

Լրահոս