4 հայ ֆուտբոլիստ մարզվում է Ալաշկերտում

15:38 10.06.2018

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» շարունակում է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի մեկնարկին:

«Armsport.am»-ին հայտնի է դարձել, որ երևանյան թիմի հետ են մարզվում «Բանանցի» ֆուտբոլիստներ Նորայր Գյոզալյանն ու Գևորգ Հովհաննիսյանը, բուլղարական «Մոնտանայից» վերադարձած Սարգիս Շահինյանը և «Արարատում» հանդես եկող Գոռ Պողոսյանը:

Թիմում ֆուտբոլիստների մնալ-չմնալու հարցը պարզ կլինի առաջիկայում: Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը հավաքներ է անցկացնելու Հանքավանում և Մինսկում:

Share |

Լրահոս