Նադալ.Նույնիսկ չէի կարող երազել, որ Ռոլան Գարոսում կհաղթեմ 11 անգամ

22:45 10.06.2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը մեկնաբանել է «Ռոլան Գարոսում» իր 11-րդ հաղթանակը: Այս տարվա մրցաշարի երզափակչում նա 6:4, 6:3, 6:2 հաշվով հաղթեց Դոմինիկ Թիմին` 11-րդ անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը.

«Սա անհավանական հաջողություն է: Զգացողություններս մեկնաբանել չեմ կարող, քանի որ չէի կարող պատկերացնել, որ 11 անգամ կդառնամ «Ռոլան Գարոսի» հաղթող:

Ճիշտն ասած, անհնար է մտածել նման բանի մասին»,- Նադալի խոսքերը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սա իսպանացու 17-րդ տիտղոսն էր «Grand Slam»-ի մրցաշարերում:

Share |

Լրահոս

Loading...