«Գրունտի արքան» փայլեց նաև այս տարի. Նադալը` 11-րդ անգամ Ռոլան Գարոսի հաղթող

20:04 10.06.2018

Ֆրանսիայում ավարտվեց «Grand Slam»-ի այս տարվա երկրորդ մրցաշարը` «Ռոլան Գարոսը»: Կանանց պայքարում հաղթող էր դարձել ռումինացի Սիմոնա Հալեպը: Այսօր կայացավ տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը:

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆաել Նադալը մրցեց Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Թիմի հետ: Խաղը տևեց 2 ժամ 42 րոպե ու ավարտվեց 3 սեթում` Նադալի վստահ հաղթանակով:

Առաջին սեթում իսպանացին հաղթեց 6:4 հաշվով, երկրորդում` 6:3 հաշվով, իսկ վճռորոշ երրորդ սեթում Նադալը հաղթանակ տոնեց 6:2 հաշվով ու դարձավ մրցաշարի հաղթող:

Իսպանացին ոչ մի էյս չկատարեց, 3 կրկնակի սխալ թույլ տվեց և 17 բրեյք փոինթից իրացրեց 5-ը:

Սա Նադալի կարիերայում «Grand Slam»-ի 17-րդ տիտղոսն էր, իսկ «Ռոլան Գարոսում» «գրունտի արքան» հաղթող է դառնում 11-րդ անգամ, որը կրկին բացառիկ ռեկորդ է: Նադալը ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթել է 3 անգամ, «Ուիմբլդոնում»` 2, իսկ Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը հաջողվել է նվաճել 1 անգամ:

Share |

Լրահոս

Loading...