FourFourTwo. Աշխարհի առաջնությունների պատմության 10 վատագույն թիմերը

18:48 10.06.2018

Հանրահայտ «FourFourTwo»-ն կազմել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության վատագույն 10 թիմերի ցանկը: Թիմերը որոշվել են ոչ միայն իրենց գրանցած արդյունքներով, այլ նաև թիմի ներսում տիրող վատ մթնոլորտով ու մի շարք այլ հանգամանքներով:

Օրինակ, 9-րդ հորիզոնականում է ԳԴՀ-ի 1982 թվականի թիմը, որն այդ Մունդիալում դարձել է փոխչեմպիոն:

Պատճառն Ավստրիայի հետ խաղն էր, որը շատերը համարում են պայմանավորված: Ինչպես նաև, դարպասապահ Շումախերի չափազանց կոպիտ խաղը ֆրանսիացի Պատրիկ Բատիստոնի նկատմամբ:

Վատագույն եռյակում են Հունաստան-1994-ը (երեք պարտություն խմբում, գնդակների հարաբերակցությունը` 0-10), Սալվադոր-1982-ը (երեք պարտություն խմբում, ինչպես նաև ԱԱ-ի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը, որը եղել է Հունգարիայի հետ 1:10 հաշվով) և Զահիր-1974-ը (Աշխարհի առաջնությունների վատագույն ցուցանիշը, երեք պարտություն, ոչ մի խփած գնդակ և 14 բաց թողած):

 

1. Զահիր-1974

2. Սալվադոր-1982

3. Հունաստան-1994

4. Շվեդիա-1990

5. Բոլիվիա-1950

6. Ֆրանսիա-2010

7. Ուրուգվայ-1986

8. Անգլիա-2010

9. ԳԴՀ-1982

10. Բրազիլիա-1974

Share |

Լրահոս