50 միլիոն + Ինտերի 3 ֆուտբոլիստներ Ֆիորենտինայի կիսապաշտպանի համար

18:27 11.06.2018

Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան կարող է ամռանը տեղափոխվել «Ինտեր»,- հաղորդում է «La Gazzetta dello Sport»-ը:

«Մանուշակները» մտադիր չեն բաց թողնել երիտասարդին և նրա համար պահանջում են 70 միլիոն եվրո: Իր հերթին միլանցիները մտադիր չեն վճարել այդ գումարը, սակայն պատրաստ են առաջարկել 50 միլիոն եվրո և երեք ֆուտբոլիստների: Դրանց թվում են պաշտպաններ Ֆեդերիկո Վալիետին և Դալբերտը, հարձակվող Յան Կարամոն:

Իտալիայի նախորդ առաջնությունում անցկացրած 36 խաղում Կիեզան խփել է 6 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս