Արտուրը ամռանը կարող է միանալ Բարսելոնային

13:48 11.06.2018

«Գրեմիոյի» կիսապաշտպան Արտուրը կարող է «Բարսելոնային» միանալ նախատեսված ժամկետից շուտ:

Ինչպես հայտնում է «Football Espana»-ն, կապտանռնագույնները մտադիր են արագացնել թիմում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ու բրազիլական ակումբի հետ համաձայնության գալ ֆուտբոլիստին ժամանակից շուտ գնելու վերաբերյալ:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Արտուրը «Բարսելոնային» կմիանա ձմռանը, երբ Բրազիլիայում մրցաշրջանը կավարտվի:

Կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը 39 մլն եվրո է գնահատվում, և հիմա «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկել գործարքի պայմանները, որպեսզի արագացնի Արտուրի տեղափոխությունը:

«Բարսելոնան» ավարտված մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունն, ինչպես նաև դարձել Իսպանիայի գավաթակիր:

Share |

Լրահոս