Լյով. Աշխարհի առաջնությունից լավ ոչինչ չկա

23:47 11.06.2018

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանել է, որ երբեք ճնշում չի զգում մեծ մրցաշարերի ժամանակ:

«Ոչ մի ճնշում չեմ զգում աշխարհի առաջնության ժամանակ: Պարզապես վայելում եմ մթնոլորտը, քանի որ այս մրցաշարից լավ ոչինչ չկա: Այստեղ մարդիկ ստանում են կամ ամեն ինչ, կամ ոչինչ:

Սակայն ես ԱԱ-ի ժամանակ իսկապես հանգիստ եմ: Սիրում եմ մրցաշարերը, նրանք դրական էներգիա են հաղորդում և ազատում են ցանկացած լարվածությունից»,- Լյովի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին:

Share |

Լրահոս