Մունդիալ-2018-ը Armsport.am-ի հետ

22:50 11.06.2018

«Armsport.am»-ը ևս մեկնում է Ռուսաստան: Մեր կայքը մասնակիցը կլինի քառամյակի ֆուտբոլային ամենամեծ տոնին։

Մունդիալի ամբողջ ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներում կաշխատի մեր ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը, ով այն քիչ լրագրողների թվում է, ում բաժին է հասել ՖԻՖԱ-ի կողմից ազգային ֆեդերացիաներին տրամադրվող լրագրողական քվոտաներից մեկը։

Արդեն հայտնի է, թե խմբային փուլի որ խաղերում է աշխատելու «Armsport.am» ֆոտոթղթակիցը։

Մասնավորապես.

հունիսի 15. Սոչի՝  Պորտուգալիա-Իսպանիա
հունիսի 17. Ռոստով՝  Բրազիլիա-Շվեյցարիա
հունիսի 18. Սոչի՝  Բելգիա-Պանամա
հունիսի 19. Մոսկվա՝  Լեհաստան-Սենեգալ
հունիսի 21. Նիժնի Նովգորոդ՝  Արգենտինա-Խորվաթիա
հունիսի 26. Սանկտ Պետերբուրգ՝  Նիգերիա-Արգենտինա

Տվյալ հանդիպումներից կունենանք թարմ լուսանկարներ, կարևոր տեղեկություններ:

Միայն խմբային փուլի խաղերից հետո լրագրողները և ֆոտոլրագրողներն իրավունք կստանան դիմել փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները լուսաբանելու համար։

Թե որ խաղերը կհաստատի ՖԻՖԱ-ն, հայտնի կդառնա հունիսի 29-30-ին։

Ի դեպ, Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնությունը լուսաբանող լրագրողների/ֆոտոլրագրողների թվով լինելու է ամենաներկայացուցչականը։

Գևորգ Ղազարյանը նախկինում աշխատել է Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը՝ (2015) Թբիլիսի, ինչպես նաև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը (2017):

Share |

Լրահոս