Պիկեն վնասել է ծունկը Իսպանիայի հավաքականի մարզման ժամանակ

15:33 11.06.2018

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն ժամանակից շուտ լքել է ազգային ընտրանու մարզումը, որը կայացել է այսօր` հունիսի 11-ին Կրասնոդարում:

Այս մասին հայտնում է «A Bola»-ն:

Մարզման ընթացքում ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի ծունկն ու չի կարողացել շարունակել մարզումը:

Մարզմանը չի մասնակցել նաև «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը, ով դեռևս չի հասցրել վերականգնվել Չեմպիոների լիգայի եզրափակչի` «Լիվերպուլի» հետ խաղում ստացած վնասվածքից (3:1):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականը կմրցի Պորտուգալիայի (հունիսի 15), Իրանի (հունիսի 20) և Մարոկոյի հետ (հունիսի 25):

Share |

Լրահոս