Ռակիտիչ. Եթե Ռոնալդուն հեռանա Ռեալից, երջանիկ կլինեմ

18:08 11.06.2018

Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել, որ երջանիկ կլինի, եթե Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշի հեռանալ ակումբից:

«Սկզբից Զիդանի հեռանալն ինձ զարմացրեց: Սակայն նա դրա համար անհրաժեշտ պահ ընտրեց, և դրա համար կարելի է Զիզուի առաջ միայն խոնարհվել: Այն մակարդակը, որը նա դուրս էր բերել «Ռեալին», շատ բարձր է և տպավորիչ:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա դժվարությամբ կհավատամ նրա հեռանալուն: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոխվում, և, եթե նա հեռանա, չեմ ստի, երջանիկ կլինեմ»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Share |

Լրահոս