Գրիզման. Կհայտնեմ ապագայիս մասին, մինչև ԱԱ-2018-ի մեկնարկը

21:10 11.06.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացնելու մինչև շաբաթ օրը, երբ Ֆրանսիայի հավաքականն առաջին խաղը կանցկացնի առաջնությունում:

«Աշխարհի առաջնությունը մեզ համար սկսում է շաբաթ օրը, այդ իսկ պատճառով ամեն ինչ կհստակեցնեմ մինչ այդ: Դա իմ ցանկությունն է: Ես դեռ ժամանակ ունեմ մտածելու համար: Իսպանական լրատվամիջոցներից մի քանիսը գրել են, որ ես մնալու եմ «Աթլետիկոյում», մի քանիսը գրել են, որ կտեղափոխվեմ այլ ակումբ: Մինչև շաբաթ օրը այս հարցը լուծված կլինի»,- նշել է Գրիզմանը «Tribalfootball»-ի հետ զրույցում:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆրանսիացի հարձակվողը հնարավոր է տեղափոխվի «Բարսելոնա» 100 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս