Բանանցի 5 ֆուտբոլիստ լքել է ակումբը

15:48 11.06.2018

«Բանանց» ֆուտբոլային ակումբում իրենց ելույթներն ավարտել են ֆուտբոլիստներ Նորայր Գյոզալյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Մատվեյ Գույգանովը, Ալեքսանդր Ջոկովիչը և Հայկ Ոսկանյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշված ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր հինգ ֆուտբոլիստներին ակումբում իրենց կատարած աշխատանքի ու ներդրման համար և հաջողություն է մաղթում հետագա գործունեության ընթացքում:

Ավելի վաղ «Armsport.am»-ը հայտնել էր, որ Նորայր Գյոզալյանն ու Գևորգ Հովհաննիսյանը մարզվում են «Ալաշկերտի» հետ:

Share |

Լրահոս