Բասկետբոլ. Ավարտվեց մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնությունը

16:12 11.06.2018

Ավարտվեց Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի առաջնությունը, որտեղ «Արաբկիրը» անցկացրած 22 խաղերի արդյունքում վաստակեց 43 միավոր և հռչակվեց չեմպիոն: Տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջնության երկրորդ հորիզոնականը 40 միավորով զբաղեցրեց ԽՄՕՄՄ-ը, իսկ լավագույն եռյակը 39 միավորով եզրափակեց «Շենգավիթ» ակումբը:

Մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության 2018/19 մրցաշրջանը կմեկնարկի ս.թ. սեպտեմբեր ամսին:

Հայաստանի մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության ամփոփիչ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը

Share |

Լրահոս