Դրոգբան Սալահին խնդրել էր գերազանցել իր ռեկորդը

19:04 11.06.2018

«Լիվերպուլի»- հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է առաջին աֆրիկացի ֆուտբոլիստը, ով խփել է ավելի քան 29 գնդակ Պրեմիեր լիգայի մեկ խաղարկության ընթացքում: Եգիպտացին այսպիսով գերազանցել էր լեգենդար Դիդյե Դրոգբային:

«Goal»-ի հետ զրույցում Սալահը պատմել է, որ Դրոգբան անձամբ խնդրել էր իրեն գերազանցել.

«Երբ ես խփեցի 20-րդ գոլս, խոսեցի Դիդյեի հետ: Նա ինձ խնդրեց գերազանցել իր ռեկորդը: Ես նրան ասացի, որ պետք չէ անհանգստանալ, կգերազանցեմ: Եվ դա ինձ մոտ ստացվեց»,- նշել է եգիպտացին:

Հիշեցնենք, որ արդեն անցած մրցաշրջանում Մոհամեդ Սալահը 32 գոլ է հեղինակել Պրեմիեր Լիգայում:

Share |

Լրահոս