Սաութգեյթ. Անգլիան դեռևս չի հասել Բրազիլիայի ու Գերմանիայի խաղամակարդակին

21:19 11.06.2018

Անգլիայի հավաքականը ԱԱ-2018-ում ներկայացված է լինելու շատ երիտասարդ կազմով: Հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեծ ակնկալիքներ ունի իր թիմից.

«Մեր գլխավոր առաջադրանքներից մեկը Թունիսի ու Պանամայի խաղն ուսումնասիրելն է: Մենք նրանց մասին չգիտենք այնքան, որքան Բելգիայի մասին: Նրանք մեծ հույսերով են ժամանում Ռուսաստան, ինչը վտանգավոր է դարձնում նրանց:

Անգլիան գիտի, թե որտեղ է գտնվում` 12-րդ տեղն աշխարհում: Մենք առաջադիմում ենք, սակայն չենք գտնվում այն խաղամակարդում, որտեղ Բրազիլիան ու Գերմանիան»,- Սաութգեյթի խոսքերը մեջբերում է «Marca»ն:

Share |

Լրահոս