Ֆետելը` Կանադայի Գրան Պրիի հաղթող

17:36 11.06.2018

«Ֆերարիի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը դարձել է Կանադայի Գրան Պրիի հաղթող:

Երկրորդը եզրագիծը հատել է «Մերսեդեսը» ներկայացնող Վալտերի Բոտասը: Երրորդը «Ռեդ Բուլի» հոլանդացի ավտոարշավորդ Մակս Ֆերստապենն է:

Ընդհանուր հաշվարկում Ֆետելը գերազանցել է Հեմիլտոնին: Գերմանացին 121 միավոր ունի, Հեմիլտոնը` 120:

Երրորդ տեղում է Բոտասը, ում ակտիվում կա 86 միավոր:

Հաջորդ Գրան Պրին կկայանա Ֆրանսիայում` հունիսի 22-24-ը:

Share |

Լրահոս