Հովհաննես Համբարձումյանը հեռացել է Վարդարից

20:34 11.06.2018

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը շուտով նոր ակումբ կունենա:

«Armsport.am»-ին հայտնի է դարձել, որ մեր ընտրանու ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է մակեդոնական «Վարդարի» հետ ու պաշտպանը լքել է ակումբը: Դեռ հայտնի չէ, թե Համբարձումյանը որտեղ կշարունակի կարիերան:

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը «Վարդարի» կազմը համալրել էր 2014 թվականին` տեղափոխվելով «Բանանցից»:

Բավականին երկար ժամանակ նա համարվել է ակումբի հիմնական կազմի խաղացող:

Այս մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման` դառնալով երկու գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ: Համբարձումյանը «Վարդարի» կազմում երեք անգամ դարձել է Մակեդոնիայի չեմպիոն:

Share |

Լրահոս