Պաշտոնական հայտարարություն Պիկեի վնասվածքի վերաբերյալ

22:02 11.06.2018

Իսպանիայի հավաքականի պաշտոնական ներկայացուցիչ Պալոմա Անտորասը տեղեկություն է տարածել Ժերար Պիկեի վնասվածքի մասին:

«Պիկեն ոչ մի խնդիր չունի: Վնասվածք չկա»,- Անտորասի խոսքերն է մեջբերում «ТАСС»-ը: Ավելի վաղ իսպանական «As»-ը հայտնել էր, որ ֆուտբոլիստը չի ավարտել Իսպանիայի հավաքականի մարզումը ծնկի հատվածում ցավերի պատճառով:

Իսպանիայի հավաքականը իր առաջին հանդիպումը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ հունիսի 15-ին:

Share |

Լրահոս