Ռեալը մարզելու հերթական թեկնածուն է հայտնվել

16:26 11.06.2018

Մադրիդի «Ռեալը» շարունակում է նոր մարզչի փնտրտուքները:

Ինչպես հայտնում է «football-espana»-ն, «արքայական» ակումբը կարող է գլխավորել պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ Բոաշը: «Սերուցքայիններն» արդեն սկսել են բանակցությունները 40-ամյա մարզչի հետ: Վիլաշ-Բոաշը 2017 թվականի նոյեմբերին լքել էր չինական «Շանհայ ՍԻՊԳ» ակումբը:

Աղբյուրը նաև նշում է, որ բացի պորտուգալացուց, Պերեսի ցուցակում առաջնային տեղ են զբաղեցնում Գուտին, Անտոնիո Կոնտեն և Արսեն Վենգերը:

Share |

Լրահոս