Marca. Ռոնալդուն վերջնականապես որոշել է լքել Ռեալը

18:45 11.06.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնական որոշում է կայացրել լքել «արքայական» ակումբը: 

Ըստ «Marca»-ի` Ռոնալդուին զայրացրել է ակումբի առաջարկած նոր պայմանագրի պայմանները: Ֆուտբոլիստը կարծում է, որ ակումբն այդ քայլով փորձում է հասկացնել խաղացողին, որ նա այլևս պետք չէ թիմին: Ռոնալդուն ցանկանում է վաստակել այքան, որքան ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:

«Սերուցքայինների» առաջարկած պայմանագիրն անհամեմատ ավելի ցածր է եղել:

Share |

Լրահոս