Հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպ Սինկերնագելը դարձել է «Ուոթֆորդի» խաղացող։
Նախքան անգլիական ակումբ տեղափոխվելը ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Բուդե-Գլիմտ» թիմում։ Այդ թիմի կազմում վինգերը դարձել է Նորվեգիայի չեմպիոն ու «գոլ+փոխանցում» սիստեմով 37 (19+18) միավոր վաստակել նորվեգական լիգայի 28 խաղերում։
«Ուոթֆորդի» հետ պայմանագիրը նախատեսված է հինգուկես մրցաշրջանով։ Նա ստացել է 7 համարի մարզաշապիկն ու արդեն կարող է մասնակցեմ հունվարի 9-ին կայանալիք Անգլիայի Գավաթի՝ ՄՅՈՒ-ի դեմ խաղին։