Տոտենհեմը պատրաստ է զգալիորեհն բարձրացնել Ալիի աշխատավարձը

11:49 12.06.2018

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին մոտ ժամանկներս կարող է երկարաձգել գործող պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է «Evening Standard»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստին նոր` երկարաժամկետ պայմանագիր առաջարկել` շաբաթական 100 հազար ֆունտ (113 հազար եվրո) աշխատավարձով;

Գործող պայմանագրի համաձայն, որը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը, Ալին մոտ 60 հազար ֆունտ է վաստակում (68 հազար եվրո):

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն անգլիական Պրեմիեր-լիգայի 36 հանդիպման է մասնակցել, դարձել է 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

 

Share |

Լրահոս