Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է հանդես գալ NBA-ում

15:05 12.06.2018

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի և «Նորթերն Կոլորադոյի» առաջատար խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կարող է շարունակել NBA-ում` հանդես գալով «Դենվեր Նագեթս» ակումբում:

Հայ բասկետբոլիստը երկուշաբթի արդեն մարզվել է թիմի հետ, հայտնում է NBA-ի պաշտոնական կայքը:

«Նագեթսը» ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի համալսարանական մարզիկներից 6-ին, այդ թվում` Անդրե Սփայթ Մկրտչյանին, հնարավորություն է տվել մարզվելու ակումբի կազմում.

«Ինձ համար սա ամեն ինչ էր: Սա իմ առաջին մարզումն էր NBA-ի թիմի հետ:

Սա երազանք էր, որն իրականացավ: Սա օրհնանք էր»,- ասել է բասկետբոլիստը:

Անդրե Սփայթ-Մկրտչյանի մասին իր կարծիքն է հայտնել նաև «Իդահոյի» հարձակվող Բրայոն Բլեյքը, ով ևս «Դենվեր Նագեթսի» հետ մարզվելու հնարավորություն է ստացել.

«Անդրե Սփայթը հիանալի խաղացող է: Ես նրա դեմ խաղացել եմ «Big Sky»-ի մրցաշարում, որը նա ֆանտաստիկ անցկացրեց: Նա շատ լավ խաղացող է, ով գիտի, թե ինչպես առաջնորդնել թիմը: Այսօր շատ լավ մարզում անցկացրինք: Ուրախ եմ, որ նրա հետ խաղալու հնարավորություն ունեմ»,- ասել է ամերիկացի բասկետբոլիստը:

Share |

Լրահոս