Բելգիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ (տեսանյութ)

00:40 12.06.2018

Բելգիայի հավաքականը Բրյուսելում ընկերական հանդիպման շրջանակում հյուրընկալել էր Կոստա Ռիկայի ընտրանուն:

Բելգիացիները 4:1 հաշվով վստահ հաղթանակ են տարել կոստառիկացիների նկատմամբ:

24-րդ րոպեին հյուրերը բացել են հաշիվը. աչքի է ընկել Ռուիսը:

7 րոպե անց Մերտենսը հավասարեցրել է հաշիվը, իսկ առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ էլ Լուկակուն առաջ է մղել բելգիացիներին:

Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Լուկակուն հեթ-տրիկ է ձևակերպել:

64-րդ րոպեին Ազարի ֆանտաստիկ խաղից հետո Լուկակուն փոխանցել է փոխարինման մտած Բատշուաիին, ով գնդակն ուղարկել է դարպասը:

Հավաքականներն ԱԱ-2018-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրին:

Տեսանյութը՝ այստեղ:

Share |

Լրահոս