Ինչպես են Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորել Կոուտինյոյի տարեդարձը (տեսանյութ)

16:26 12.06.2018

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն օրիգինալ կերպով են շնորհավորել իրենց թիմակցի, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տարեդարձը:

Այսօր` հունիսի 12-ին, կիսապաշտպանը դառնում է 26 տարեկան:

Որոշ ֆուտբոլիստներ Կոուտինյոյի գլխին մի քանի ձու են ջարդել, ինչից հետո ալյուր և ջուր են ավելացրել:

Իսկ կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Նեյմարը Կոուտինյոյին ռուսերեն է շնորհավորել.

Հիշեցնենք` Բրազիլիայի հավաքականն այս պահին նախապատրաստվում է ԱԱ-2018-ի իր առաջին խաղին Սոչիում: Մունդիալի խմբային փուլում բրազիլացիները կխաղան Շվեյցարիայի (հունիսի 17), Կոստա-Ռիկայի (հունիսի 22) և Սերբիայի (հունիսի 27) հավաքականների հետ:

Share |

Լրահոս