ԶԼՄ-ներ. Գրիզմանն այսօր կհայտարարի իր ապագայի վերաբերյալ որոշման մասին

11:09 12.06.2018

«Աթլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը իր ապագայի վերաբերյալ որոշման մասին կհայտարարի այսօր` հունիսի 12-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Այս մասին ֆրանսիական մամուլին հղում կատարելով` հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Օրերս Գրիզմանը հայտարարել էր, որ իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև աշխարհի 2018 թվականի առաջնության առաջին խաղը, որը կկայանա հունիսի 16-ին և որում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Ավստրալիայի հետ: ԱԱ-2018-ի խմբային փուլում ֆրանսիացիները կմրցեն նաև Պերուի և Դանիայի հետ:

Ըստ ամենայնի, Գրիզմանը կա ՛մ կտեղափոխվի «Բարսելոնա», կա ՛մ` կմնա «Աթլետիկոյում»: Նախորդ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողն իսպանակն Պրիմերայի 32 խաղում դարձել է 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս