Պաշտոնական. Հովհաննես Համբարձումյանը հեռացել է Վարդարից

10:49 12.06.2018

Մակեդոնական «Վարդարը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` տեղեկացնելով, որ թիմի հայ պաշտպան Հովհաննես Համբարձումյանն այլևս չի շարունակի ելույթներն ակումբում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ArmSport.am»-ը,«Վարդարի» հետ Համբարձումյանի պայմանագրի ժամկետն ավարտվել է և կողմերը որոշել են այն չերկարաձգել:

«Վերջին 4 մրցաշրջանի ընթացքում «Վարդարի» մարզաշապիկը կրել է աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Նա միշտ պատրաստ էր խաղադաշտում տալ առավելագույնը, երբեք գնդակ չէր կորցնում: Նա նաև մասնակցում էր թիմի գրոհներին, գոլային փոխանցումներ էր կատարում և գոլեր խփում:

«Պանդևի» հետ անցկացրած խաղը միշտ կմնա մեր հիշողություններում` Համբարձումյանի երկու հիանալի գոլերով: Նա մասնակիցն է եղել եվրագավաթներում ակումբի գրանցած մեծ հաջողությանն ու 3 տարի անընդմեջ դարձել է նաև Մակեդոնիայի չեմպիոն: Համբարձումյանը 105 հանդիպման է մասնակցել «Վարդարի» կազմում և դարձել 15 գոլի հեղինակ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

«Վարդարի» մամուլի քարտուղարությունը շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստին տարիների ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար:

Share |

Լրահոս