Ջասթին Կլյուվերտը ժամանել է Հռոմ

10:17 12.06.2018

«Այաքսի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը, ով կարիերան կշարունակի «Ռոմայում», ժամանել է Իտալիա, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

«Ռոմայի» նորեկը մոտ ժամանակներս պաշտոնապես կներակայցվի:

Հունիսի 11-ի երեկոյան 19-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը ժամանել է Ֆյումիչինոյի օդանավակայան, որտեղ նրան «Ռոմայի» մոտ 500 երկրպագու է դիմավորել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի համար 20 մլն եվրո կվճարի, ընդ որում մոտ 5 մլն եվրո` որպես բոնուս: Ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր է համաձայնեցրել` տարեկան 1,4 մլն եվրո աշխատավարձով:

Նախորդ մրցաշրջանում հայտնի ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտի որդին «Այաքսի» կազմում 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Կլյուվերտի գործող պայմանագիրը հոլանդական թիմի հետ ավարտվում է 2019 թվականի ամռանը:

Share |

Լրահոս