Մալդինին և Բատիստուտան հրավիրում են Երևանում կայանալիք լեգենդների խաղին

15:53 12.06.2018

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ Պաուլո Մալդինին և Գաբրիել Բատիստուտան բոլորին հրավիրում են հուլիսի 8-ին Երևանում կայանալիք խաղին, որտեղ միմյանց հետ կմրցեն Եվրոպայի և Լատինական Ամերիկայի աստղերի թիմերը:

Տեսանյութը հրապարակվել է «fcyerevan.com» կայքում:

Հիշեցնենք` հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Տոմսերի վաճառքը մեկնարկել է այսօր. արժեքը` 5000-ից 25.000 դրամ:

Նախնական տվյալներով հանդիպմանը մասնակցելու են հետևյալ աստղերը՝ Ռիվալդո, Հերնան Կրեսպո, Գաբրիել Բատիստուտա, Դիդա, Կաֆու, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիո, Պաոլո Մալդինի, Յուրի Ջորկաեֆ, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկով, Դեմետրիո Ալբերտինի, Լյուդովիկ Ժուլի, Կախա Կալաձե, Ռայան Գիգս և այլք։

Հայտնի է նաև, որ հուլիսի 6-ից 8-ը Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի ֆան-գոտի:

Share |

Լրահոս