Մբապեն խոսել է առողջական վիճակի մասին

22:33 12.06.2018

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր մարզման ժամանակ վնասվածք էր ստացել:

Ֆուտբոլիստը բախվել էր ազգային ընտրանու պաշտպան Ադիլ Ռամիի հետ:

ՊՍԺ-ի հարձակվողը մեկնաբանել է առողջական վիճակի հետ կապված լուրերը.

«Ամեն ինչ նորմալ է: Վախենալու ոչինչ չկա: Սա պարզապես վնասվածք է: 

Բացի այդ, շնորհակալություն եմ հայտնում ձեր հետաքրքրվածության ու մաղթանքների համար: Խնդրում եմ նաև, հանգիստ թողնել Ռամիին, քանի որ բախումը միտումնավոր չի եղել»,- գրել է Մբապեն «Twitter»-ի իր էջում:

Share |

Լրահոս