Մխիթարյան. Հանուն նրա, որ իրականացնեմ այն ամենն, ինչ մտածել եմ, պատրաստ եմ զոհել ինչ-որ հաճույքներ

14:32 12.06.2018

«Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «РИА Новости»-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչն է միավորում Չավիին և Կրիշտիանու Ռոնալդուին, ինչպես հասնել հաջողության` խաղալով Եվրոպայում, և բացատրել է, թե ինչու է որոշել իր անվանական խաղալիքը ստեղծել:

Հայ ֆուտբոլիստը մի քան օրով է ժամանել Մոսկվա, իսկ երեկ մասնակցել է աշխարհի առաջնությանն ընդառաջ կազմակերպված հատուկ միջոցառմանը համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հետ.

«Մեծ հաճույքով մունդիալի եզրափակչին կհետևեի տրիբունայից, բայց գրաֆիկս դա թույլ չի տալիս. «Արսենալն» այդ ժամանակ արդեն առաջին նախապատրաստական հավաքը կսկսի Սինգապուրում, իսկ ես պետք է թիմի հետ լինեմ»:

- Որքա՞ն ջանք եք թափում` այսքան տարի բարձր մակարդակում հաջող հանդես գալու համար:

- Շատ: Ինչ` ինձ հիշում եմ, միշտ շատ ժամանակ եմ հատկացրել մարզումներին: Դրա պատճառով նույնիսկ ընկերներիս հետ եմ տարաձայնություններ ունեցել: Նրանք միշտ նախատում էին ինձ իրենց հետ չհանդիպելու, երեկույթների չմասնակացելու և իրենց կյանքով չհետաքրքրվելու համար, և բավականին դժվար էր բացատրելը, որ իմ կյանքը ֆուտբոլն է: Եվ որ նրանք ևս պետք է ինձ հասկանան:

- Հասկացա՞ն:

- Այո: Դա տեղի ունեցավ ոչ վաղ անցյալում, բայց ընկերներս խոստովանեցին, որ ես ճիշտ էի` ընտրելով ֆուտբոլը: Հիմա նույնիսկ հպարտանում են ինձանով: Այլևս ոչ մի դժգոհություն չկա:

- Իսկ ստիպված լինու՞մ էիք լսել, օրինակ, այդ ու՞ր, Հայաստանի՞ց:

- Նման բան էլ է եղել: Բայց դրան ես երբեք ուշադրություն չեմ դարձրել: Կարևորն այն է, որ ինքս միշտ իմացել եմ, թե ինչ եմ ցանկանում: Եվ հիմա էլ գիտեմ: Հանուն այն բանի, որ իրականացնեմ այն ամենն, ինչ մտածել եմ, ես պատրաստ եմ զոհել ինչ-որ հաճույքներ՝ որքան պետք լինի:

- Չավին երբեք աչքի չի ընկել ֆիզիկական չափազանց տվյալներով, իսկ Ռոնալդուն, ընդհակառակը, ֆուտբոլիստ է, ում մարմնի յուրաքանչյուր մկանը լցված է: Ֆուտբոլիստի կողմից սեփական մարմնի այդչափ մանրակրկիտ խնամքը իրական առավելությու՞ն է տալիս:

- Ես այդ մասին  չէի խոսի: Այլ այն, թե ինչն է միավորում այդ երկու ֆուտբոլիստներին: Չէ՞ որ ֆուտբոլ խաղում են ոչ ոտքերով ու ոչ էլ մարմնով, այլ նախևառաջ` գլխով: Որքան արագ եք դուք կամ, ընդհակառակը՝ դանդաղ, արդեն երկրորդ հարցն է: Ավելի կարևոր է այն, թե որքան արագ ես դու մտածում խաղադաշտում: Չավին աշխարհի ամենադանդաղ ֆուտբոլիստներից է, բայց մտածելու արագությամբ ես չեմ կարող որևէ մեկին դնել նրա կողքին: Ռոնալդուն անհավանական արագ է վազում: Եվ նրա այդ որակի ֆոնին ոչ բոլորն են նկատում, որ ինչ դիրք էլ նա ընտրի խաղադաշտում, այն միշտ ճիշտ է: Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եմ խոսում: Մարդը կարող է լինել հաղթանդամ, բնությունից ունենալ ֆուտբոլի համար բազմաթիվ կարևոր որակներ, բայց եթե նրա գլուխը դատարկ է, չարժե անգամ սկսել խաղալ:

- Ձեր ինչի՞ն է պետք անվանական խաղալիքը:

- Դա ինձ պետք չէ, այլ` երեխաներին: Գիտեմ, որ իմ երկրում շատ երեխաների համար ես օրինակ եմ. բայց նրանցից շատերը ինձ երբեք չեն հանդիպել: Թող նրանք ունենամ իմ փոքր կրկնօրինակ` խաղալու համար: Փոքրիկ Հենրիխ Մխիթարյան:

Share |

Լրահոս