Արաս Օզբիլիսը վերադարձել է Բեշիքթաշ

13:06 12.06.2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Շերիֆում», վերադարձել է Ստամբուլի «Բեշիքթաշ»:

Մոլդովական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, թուրքական ակումբը հետ է կանչել Օզբիլիսին:

Հիշեցնենք` Արասը 2018 թվականի ձմռանն էր տեղափոխվել «Շերիֆ» և այս ընթացքում Մոլդովայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել:

«Շերիֆի» ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնել Օզբիլիսին ակումբի զարգացման գործում ունեցած ներդրման ու գործի հանդեպ պրոֆեսիոնալ վերավերմունքի համար և հաջողություն մաղթել ֆուտբոլիստին հետագա կարիերայում:

Share |

Լրահոս